Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը հայերի՞ն է մեղադրել Աբխազիայի նախագահի մահվան մեջ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը հայերի՞ն է մեղադրել Աբխազիայի նախագահի մահվան մեջ

PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին հայտարարում է, որ Աբխազիայի նախկին ղեկավար Սերգեյ Բաղապշը սպանվել է Ռուսաստանին Լեսելիձե-Գագռա ափամերձ տարածքը չհանձնելու պատճառով, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

«Նրան խեղդամահ են արել, քանի որ նա չի տվել Ռուսաստանին Լեսելիձե-Գագռա ափամերձ տարածքը: Օգոստոսյան պատերազմի երկրորդ օրը, երբ ռուսները մտան Աբխազիա, հայերը պահանջներ ներկայացրեցին, թե Սև ծովի այդ ափամերձ տարածքն իրենց է պատկանում»,-հայտարարել է Թենգիզ Կիտովանին:

Ըստ Կիտովանիի, աբխազներն ընդհանրապես ուծացման եզրին են: «Վերջին ուբիհը (ժողովուրդ, որը լեզվական, մշակութային և կենցաղային աղերսներ ունի աբխազների և ադիգների հետ՝ խմբ.) մահացավ 30 տարի առաջ, Շապսուղ լեռը մինչ օրս գոյություն ունի, սակայն, շապսուղներն արդեն չկան: Նույնն է նաև Իմերեթական դաշտավայրի պարագայում, որտեղ իմերեթներ արդեն չեն ապրում: Հեցն այնտեղ է տեղի ունեցել մեծ բախումը ռուսների ու չեչենների հետ»,-հայտնում է Կիտովանին «Թբիլիսելեբի» հրատարակությանը:

2009թ. դեկտեմբերի 12-ին Սերգեյ Բաղապշը հաղթեց Աբխազիայի նախագահի ընտրություններում: 2010թ. փետրվարի 12-ին նա ստանձնեց պաշտոնը երկրորդ անգամ՝ եդում տալով:

2011թ. մայիսի 21-ին Բաղապշը վիրահատվեց ռուս և ֆրանսիացի մասնագետների կողմից Մոսկվայում: Մայիսի 27-28-ին Սերգեյ Բաղապշի վիճակը կտրուկ վատթարացավ, նա վախճանվեց մայիսի 29-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---