21 նոյեմբերի 2011 - 17:24 AMT
Ջավախահայերը ահազանգում են. Ակտիվիստները բաց նամակ են հղել Հայաստանի նախագահին

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վրացական իշխանությունների հակահայկական քաղաքականության վերաբերյալ:

«Հարգելի պարոն նախագահ, Ջավախքում վրացական իշխանությունների կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությունը, աստիճանաբար ձեռք բերելով անհատականացված ձևը, հասավ և մեր ընտանիքին: Այս ուսումնական տարվա սկզբին մայրս` 30 տարվա վաստակավոր ուսուցչուհի Վարդուհի Մուրադյանը, հեռացվել է Ջավախքի Ղադո գյուղի հիմնական դպրոցից»,-գրում է փորձագետը:

Նրա խոսքով, աշխատանքից ազատելը կապված է Երևանում Ջավախքի վերաբերյալ իր կողմից կատարվող վերլուծական-քաղաքական գործունեության հետ:

Սարգսյանը նշեց, որ Մուրադյանի վերականգնման խնդրանքով դիմել են տասնյակ հասարակական գործիչներ, Հայաստանի ԱԺ պատգամավորներ և անձամբ Հայաստանի գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը:

«Սակայն, վրացական կողմի համար հայահալած յուրաքանչյուր քայլ հազար անգամ կարևոր է, քան ցանկացած արդարացի խնդրանք »,-նշում է Վահե Սարգսյանը:

Նամակում փորձագետը հույս է հայտնում, որ նախագահ կարձագանքի Վրաստանի նման գործողություններին: