21 նոյեմբերի 2011 - 18:14 AMT
«Արմավիա» ավիաընկերությունն իր 15-ամյակի կապակցությամբ զեղչ է հայտարարում

2011թ. նոյեմբերի 25-ից «Արմավիա» ավիաընկերությունն իր գործունեության 15-ամյակին նվիրված ակցիա է հայտարարում:

Ինչպես հաղորդում է ազգային ավիափոխադրողի մամլո ծառայությունը, ակցիայի ընթացքում այն ուղևորները, ովքեր դեկտեմբերին են ծնվել, կկարողանան 2011թ. դեկտեմբերի 1-31 ընկերության քաղաքային գրասենյակներում բոլոր ուղղություններով ավիատոմսեր գնել 7% զեղչով:

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային պահանջներին: Այսօրվա դրությամբ «Արմավիան» շաբաթական ավելի քան 100 չվերթ է կատարում ավելի քան 40 ուղղություններով աշխարհի 20 երկրներ: