2012թ. Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն թույլ է տվել սիկխ մարզիկներին դաշյուններ կրել մրցումների ժամանակ

2012թ. Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն թույլ է տվել սիկխ մարզիկներին դաշյուններ կրել մրցումների ժամանակ

PanARMENIAN.Net - 2012թ. Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն թույլ է տվել սիկխ մարզիկներին և երկրպագուներին ծիսական դաշյուններ՝ կիրպաններ, կրել պաշտոնական մրցումների ժամանակ, չնայած անվտանգության արտակարգ միջոցներին: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Մրցումների ժամանակ թույլ կտան կրել կիրպաններ, սակայն, չի թույլատրվի դրանք հանել պատյաններից: Նման որոշում կայացվել է այն պատճառաբանությամբ, որ դաշյուն կրելը սիկխերի դավանանքի անբաժան մանս է կազմում»,-նշել է LOCOG-ի ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---