Նալբանդյան. Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը Սարկոզիի նշած ժխտողական քաղաքականության շարունակությունն է

Նալբանդյան. Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը Սարկոզիի նշած ժխտողական քաղաքականության շարունակությունն է

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հաագայի նորաբաց ՀՀ դեսպանությունում այսօր հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ու հիմնական ուղղությունների մասին, պատասխանել նրանց հարցերին:

Հաագայում Էդվարդ Նալբանդյանը նաև հարցազրույց է տվել հոլանդական հեղինակավոր «De Volkskrant» օրաթերթին:

Պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ լրագրողի հարցին` Հայաստանի արտգործնախարարն ասել է. «ՀՀ բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման կարևորությունը երբեք հարցականի տակ չեն դրվել և չեն կարող դրվել: «1915 թ. վերաբերյալ» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները, փաստորեն, փորձ են հարցականի տակ դնել Ֆրանսիայի, բազմաթիվ այլ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Դա ոչ այլ ինչ է, քան վտանգավոր ժխտողականության քաղաքականության շարունակություն, ինչի մասին Հայաստանում համապատասխան հստակ հայտարարություն էր արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---