21 նոյեմբերի 2011 - 22:05 AMT
Վարչապետը Հարություն Առաքելյանի պնդումներն ուսումնասիրելու միջնորդությամբ դիմել է դատախազություն

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը տարածել է մամլո հաղորդագրություն` անդրադառնալով վերջին օրերին մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարություններին, մեղադրանքներին և շատնաժի շարունակական ու բացահայտ փորձերին:

«Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները, և հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ»,- նշել է Արամ Անանյանը:

Հայաստանի Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալու և շանտաժի ենթարկելու ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից` ակնհայտ սուտ տեղեկություններով: