22 նոյեմբերի 2011 - 09:27 AMT
Մեծ Բրիտանիան հայտարարել է իրանական բանկերի հետ բոլոր կապերը խզելու մասին

ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Կանադան հայտարարել են Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին, քանի որ վերջինս շարունակում է իր միջուկային ծրագրի մշակումը, հաղորդում է BBC: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այդ միջոցները անվանեց «ճնշման էսկալացիա» Թեհրանի վրա:

Մեծ Բրիտանիան հայտարարել է իրանական բանկերի հետ բոլոր կապերի խզման մասին, իսկ Կանադան արգելել է գազային և նավթային ոլորտի ընկերություններին արտահանել Իրան իրենց արտադրանքը և տեխնոլոգիաները:

ՄԱԿ-ի վերջին զեկույցում ասված է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստացել են ակնհայտ ապացույցներ այն բանի մասին, որ Իրանը փորձում է ստեղծել միջուկային զենք, սակայն Թեհրանը դա կտրականապես ժխտում է:

Իրանական իշխանությունները պնդում են, որ երկրի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ: