ԱՄՆ հետաձգում է դեսպանի վերադարձը Սիրիա

ԱՄՆ հետաձգում է դեսպանի վերադարձը Սիրիա

PanARMENIAN.Net - ԱՄՆ չի նախատեսում վերադարձնել Սիրիա իր դեսպան Ռոբերտ Ֆորդին առնվազն մինչև հինգշաբթի օրը: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

«Հարցը նրանում է, որ դեսպանի վերադառնալուց հետո ապահովվի ոչ միայն նրա անվտանգությունը և Սիրիայի կառավարության կողմից պարտավորությունների կատարումը, այլ նաև արդյունավետ աշխատանքի և մարդկանց հետ հանդիպումների հնարավորությունը», նշեց Նուլանդը:

Այժմ Ֆորդը գտնվում է Վաշինգտոնում: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները ասում էին վերադառնալու հնարավորության մասին մինչև ազգային տոնը՝ Երախտագիտության օրը, որը այս տարի նշվում է նոյեմբերի 24-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---