22 նոյեմբերի 2011 - 09:46 AMT
Թուրքիայի գլխավոր շտաբը հրապարակել է տեղեկատվություն՝ ԶՈՒ անձնակազմի մասին

Թուրքական ԶՈՒ գլխավոր շտաբը տարածել է տեղեկատվություն Թուրքիայի ԶՈՒ անձնակազմի մասին, հաղորդում է Dоgan գործակալությունը: Հրապարակված են տվյալներ 2011-ի դրությամբ. զինված ուժերի կազմում կա 720 000 զինծառայողներ, այդ թվում շարքային կազմը՝ 666.576, քաղաքացիական ծառայողները՝ 53.424, գեներալներ/ծովակալները՝ 365, սպաները՝ 39.975, ենթասպաները՝ 95.824, ժանդարմերիայի մասնագետները՝ 24.700: