22 նոյեմբերի 2011 - 10:27 AMT
Նոյեմբերի 21-ին հրաժարական է տվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը

Նոյեմբերի 21-ին հրաժարական է տվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը: Հրաժարականն ընդունվել է նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից և Մուշեղյանն այլևս թաղապետ չէ: Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը, սյս լուրը հաստատել է Մուշեղյանի օգնական Արսեն Մակվեցյանը. «Այո, այսօր թաղապետը, իր դիմումի համաձայն, դուրս է եկել աշխատանքից»: Իսկ պատճա՞ռը, ի՞նչ խնդիր կար՝ հարցին Մակվեցյանը պատասխանեց. «Խնդիր չկա, խնդրում եմ՝ ոչ մի քաղաքական ենթատեքս չփնտրեք»: Ինչպես նշում է թերթը, Մուշեղյանը եղել է Կարապետյանի թիմից, և նախկին քաղաքաետի առաջին նշանակումներից մեկը նա է եղել: Հետագայում Մուշեղյանը դարձել է նաև ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար. երևի այդ պաշտոնը նա ևս կլքի: Հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ Մուշեղյանի փոխարեն թաղապետ է նշանակվել նրա տեղակալ Հրայր Անտոնյանը: