22 նոյեմբերի 2011 - 10:37 AMT
Թուրքիայում շարունակվող հետցնցումների թիվը հասել է 1628-ի

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են: Նոյեմբերի 22-ին, ժամը 09.30-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 1628 հետցնցում: