Նոյեմբերի 22-ին շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կխաղարկվեն 5-րդ տուրի պարտիաները

Նոյեմբերի 22-ին շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կխաղարկվեն 5-րդ տուրի պարտիաները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին բրազիլական Կալդաս-Նովաս քաղաքում տեղի ունեցած շախմատի պատանեկան առաջնության շրջանակներում տեղ կունենան 5-րդ տուրի պարտիաները:

Մինչև 18տ տարիքային խմբում աշխարհի մինչև 20 տ խմբի արծաթե մրցանակակիր Սամվել Տեր-Սահակյանը 4 միավորով կգլխավորի մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև Սալեհ Սալեմը (ՄԱԷ), որի հետ էլ 5-րդ տուրում կհանդիպի հայ շախմատիստը:

Ռոբերտ Աղասարյանը, որը 3 միավորով 20-րդ տեղում է, կհանդիպի Ուիլյամ Պալոմինո Էսպինոզայի հետ (Պերու), որը 19-րդ տեղում է:

Մինչև 16 տ տարիքային խմբում Հովհաննես Գաբուզյանը կխաղա Ցանկուտա Էմիրօղլուի (Թուրքիա) հետ, Գրիգորյանը՝ Լուիս Պաուլո Սուպիի (Բրազիլա) հետ: Գաբուզյանը 3 միավորով 10-րդ տեղում է, իսկ Գրրգորյանը՝ 2,5 միավորով 36-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---