
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթական ծրագրավորման միջազգային ինստիտուտը (IIEP) հրավիրում է մասնակցելու 2012 թվականի փետրվարի 20-ից ապրիլի 13-ը Փարիզում կայանալիք Կրթական ծրագրավորման և կառավարման դասընթացներին:
Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ դասընթացների մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը։
Ցանկացողները լրացված հայտերն ու անհրաժեշտ փաստաթղթերը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի միջազգային համագործակցության բաժին։ Նախապատվությունը տրվելու է իգական սեռի և այն թեկնածուներին, ովքեր հնարավորինս կարճ ժամկետում անհրաժեշտ տվյալները կփոխանցեն կազմակերպիչներին։