
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի կունենա «Կառուցվածքների սեյսմակայունության և սեյսմակայուն շինարարության բնագավառում հանրապետությունում կատարվող գիտահետազոտական աշխատանքների մասին» թեմայով քննարկում: Զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաշարժագիտության, սեյսմակայուն շինարարության բնագավառի մասնագետ Էդուարդ Խաչիյանը:
Քննարկմանը հրավիրված են մասնակցելու գիտնականներ, ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների, Հայսեյսշին ԳՀԻ-ի, Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի շինարարների միության, Հայաստանի ճարտարապետների միության, Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի, Հայնախագիծ ԲԲԸ-ի, Երևաննախագիծ ԲԲԸ-ի ներկայացուցիչներ: