22 նոյեմբերի 2011 - 12:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բացելով սահմանը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կարելի է եռապատկել, կարծում է թուրք գործարարը

Թուրքիայի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 300 մլն դոլար, սահմանի բացման դեպքում մոտակա տարիներին այն կարելի է եռապատկել: Այդ մասին Երևանում հայ-թուրքական բիզնես ֆորումի ժամանակ հայտարարեց հայ-թուրքական բիզնես խորհրդի փոխնախագահ, համահիմնադիր Նոյան Սոյակը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա մասնավորապես հայտարարեց, որ կարելի է ստեղծել «տուրիստական եռանկյունի»՝ Էջմիածին-Վան-Անի: Ինչ վերաբերվում է Երևան-Վան ավիաչվերթի բացմանը, նրա խոսքով, հաշվի առնելով Վանի վերջին երկրաշարժը, պետք է մի քիչ սպասել:

Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտնեց, որ Թուրքիայի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին կազմում է 150-200 մլն դոլար: Սակայն, նա ևս համաձայնվեց Նոյան Սոյակի հետ, որ սահմանի բացման դեպքում այդ թիվը տարիների ընթացքում կարելի է ավելացնել մի քանի անգամ:

ՖՈՏՈՇԱՐՔ