Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանկացվի սեմինար HTML5 և CSS3 տեխնոլոգիաների մասին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանկացվի սեմինար HTML5 և CSS3 տեխնոլոգիաների մասին

PanARMENIAN.Net - Նոյեմբերր 29-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ) կանցկացվի սեմինար «Ծանոթություն HTML5 and CSS3 տեխնոլոգիաներին» խորագրով, տեղեկացնում են ՄԻԿ-ից:

Սեմինարը կվարի ծրագրավորող և դասավանդող Շահեն Գասպարյանը: Սեմինարի ժամանակ մասնակիցները կծանոթանան HTML5 and CSS3 տեխնոլոգիաների կիրառությանը և դրանց նորագույն առանձնահատկություններին:

Դասընթացն անվճար է, մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն՝ լրացնելով օնլայն հայտը մինչև նոյեմբերի 28-ը: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ըստ դիմելու առաջնահերթության:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը բացվել է 2011-ի մայիսին: Կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---