Հայ և թուրք գործարարները շարունակում են համագործակցությունը սահմանի բացման ակնկալիքով

Հայ և թուրք գործարարները շարունակում են համագործակցությունը սահմանի բացման ակնկալիքով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Երեևանում USAID աջակցությամբ բացվել է հայ-թուրքական բիզնես ֆուրումը: Համաժողովի բացմանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կոչ արեց մասնակիցներին լռության րոպեով հարգել Վանի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Նա նշեց, որ չնայած ծանր տնտեսական իրավիճակին, քաղաքական և տնտեսական կապերի բացակայությանը, համաժողովին մասնակցում են ավելի քան 50 գործարարներ Թուրքիայի տարբեր տարածքներից (Ստամբուլից, Անկարայից, Մալաթիայից, Իգդիրից, Կարսից, Դիարբեքիրից և այլն):

Նա ավելացրեց, որ համաժողովին պետք է մասնակցեր և Վանի պատվիրակությունը, սակայն, «հասկանալի պատճառներով նրանք չկարողացան գալ»:

Ղազարյանի խոսքով, մասնակիցների այդքան մեծ քանակը ցույց է տալիս, որ «երկու երկների գործարարները շարունակում են հետաքրքություն ցուցաբերել տնտեսական կապերի կայացման ու զարգացման վերաբերյալ… և, ինչու ոչ, սպասում են այն պահին, երբ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունն ի վերջո կհասկանա իր սեփական շահերը, կիրագործի անկողմնակալ քաղաքականությունը, կբացի սահմանը և մենք կունենանք նորմալ ինտեգրում և տնտեսական շուկաների համագործակցությունը»:

Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նաև նշեց, որ հայկական կողմի նպատակն է տնտեսական առկա կապերի զարգազումը, դեպի Թուրքիա հայկական արտադրանքի արտահանմանն ուղղված լոբբիստական գործունեությունը, ինչպես նաև ցանկությունը ցույց տալ «թուրքական ղեկավարությանը, որ նաև փակ սահմանի և էմբարգոյի պայմաններում տնտեսությունները շարունակում են համագործակցել և սխալ է Հայաստանի նկատմամբ տարիների ընթացքում վարած քաղաքականությունը»:

Համաժողովի բացման ընթացքում մասնակիցներին նաև ողջունեց Հայաստանում USAID առաքելության ղեկավար Ջափինդեր Չիման.:

7  22.11.11 - Երևանում մեկնարկեց հայ-թուրքական գործարար համաժողովը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---