«Աէրոֆլոտ Օփեն 2012» փառատոնը տեղի կունենա փետրվարի 6-17 Մոսկվայում

PanARMENIAN.Net - «Աէրոֆլոտ Օփեն 2012» շախմատի միջազգային բաց փառատոնը տեղի կունենա փետրվարի 6-17 Մոսկվայում:

Փառատոնի մեջ մտնում են երեք Օփեն առաջնություններ (A, B և C), որոնք ձևավորվել են ըստ դրանց մասնակիցների վարկանիշի և անցկացվում են շվեյցարական համակարգով` 9 տուրով: Ամենամեծ հետաքրքրությունն առաջ է բերում A խումբը, որտեղ պահանջվում է 2550 և ավել վարկանիշ: Փառատոնի շրջանակում բացի երեք Օփեն առաջնություններից կանցկացվի նաև բլից-առաջնություն: Առաջնության մրցանակային ֆոնդը 2012-ին կկազմի 150 հազ եվրո, հաղորդում է առաջնության պաշտոնական կայքը: «Աէրոֆլոտ Օփեն» մրցաշարին միշտ մասնակցում են նաև հայ շախմատիստները, սակայն 2012թ. մասնակիցները դեռևս հայտնի չեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---