22 նոյեմբերի 2011 - 12:52 AMT
EURO-2012 եզրափակիչ փուլի վիճակահանությանը կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահները

EURO-2012 եզրափակիչ փուլի վիճակահանության արարողությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կիևում, կժամանեն ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահները, միջազգային լեգենդներ և ժամանակակից ֆուտբոլի աստղեր, առաջնության մասնակից հավաքականների գլխավոր մարզիչները:

«Եզրափակիչ վիճակահանությանը կմասնակցեն Միշել Պլատինին, Յոսեֆ Բլատերը, Զինեդին Զիդանը, Լուիս Սուարես Միրամոնտեսը, Մարկո վան Բաստենը, Պետեր Շմեյխելը և ուրիշ հայտնի դեմքեր», հաղորդում է sovsport.ru-ն տեղական կազմակերպչական կոմիտեի տնօրենի Մարկիյան Լուբկովսկու խոսքերը:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ վիճակահանության արարողությունը կսկսվի Երևանի ժամանակով 21:00 և կտևի 54 րոպե: Վիճակահանությունը 4 խմբերում կանցկացվի հակառակ հերթականությամբ (բացառությամբ N 1 զամբյուղը), իսկ դա նշանակում է, որ այն բանից հետո, երբ 4 հայտագրված թիմերը տեղադրվեն A,B,C և D խմբերի վերևի մասում, կշարունակվի N 4, 3 և 2 զամբյուղների վիճակահանությունը: