Արսեն Ղազարյան. Հայաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել թուրքական էքսպանսիային սահմանի բացման դեպքում

Արսեն Ղազարյան. Հայաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել թուրքական էքսպանսիային սահմանի բացման դեպքում

PanARMENIAN.Net - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը սպռանալիք չի տեսնում հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Ըստ նրա, հայկական շուկան վաղուց արդեն դիմադրում է թուրքական ապրանքների էքսպանսիային, իսկ թուրքական ապրանքներն իրենց տեղն ունեն այդ շուկայում:

«Մենք վաղուց ենք այդ հարվածը ստացել, այժմ մեր տնտեսությունը, մասնավոր հատվածը պատրաստ են ոչ միայն դիմակայել, այլ հակառակը, ներուժ ստանալ արտահանման համար, մրցակցել Թուրքիայի հետ»,-հայտարարել է լրագրողներին Ղազարյանը:

Նոյեմբերի 22-ին Երևանում USAID աջակցությամբ բացվել է հայ-թուրքական գործարար համաժողովը, որին մասնակցում են շուրջ 50 գործարարներ Թուրքիայի տարբեր շրջաններից:

7  22.11.11 - Երևանում մեկնարկեց հայ-թուրքական գործարար համաժողովը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---