22 նոյեմբերի 2011 - 14:00 AMT
«HSBC Բանկ Հայաստան»-ը խորհուրդ է տալիս իր հաճախորդներին ավելի զգոն լինել ճգնաժամի երկրորդ ալիքի նախաշեմին

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն խորհուրդ է տալիս իր հաճախորդներին լինել ավելի զգոն և պահպանողական: «Դա թույլ կտա լինել ավելի պատրաստված դիմակայելու համար ճգնաժամի երկրորդ ալիքին», ասել է նա Երևանում նոյեմբերի 22-ին լրագրողներին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Նրա խոսքով, հայկական ընկերություններն այսօրվա դրությամբ ունեն ավելի մեծ պարտավորություններ նախաճգնաժամային ժամանակահատվածի համեմատ, որն, իհարկե նախատեսում է մեծ ռիսկեր:

Ինչպես նշել է Աստրիդ Քլիֆորդը, ճգնաժամի երկրորդ ալիքի հետ կապված համաշխարհային միտումները Հայաստանի վրա կազդեն որոշակի ժամանակահատվածից հետո` կախված Հայաստանի ինտեգրացման առանաձնահատկություններից: Անդրադառնալով բանկի ռազմավարությանը՝ բանկիրը ասաց, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հայտնի է իր «խնայողական ռազմավարությամբ», միաժամանակ բանկը ակտիվ է և ընդլայնում է իր վարկային պորտֆելը, 2012 թ-ին նախատեսում է բացել Երևանում ևս երկու մասնաճյուղ, կան նախագծեր դեբիտորական քարտերի թողարկման և այլ նորարարական տեխնոլոգիական լուծումներով ժամանակակից ծառայությունների մատուցման հետ կապված: «Անհրաժեշտ է լինել ավելի պատրաստված և տեղեկացված երկարաժամկետ քաղաքականության առումով, դժվար իրավիճակում չհայտնվելու համար»,- ընդգծեց նա, ավելացնելով, որ բանկի ռազմավարության արմատական փոփոխություններ նախատեսված չեն: