Հայ փորձագետները կարծում եմ, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման

Հայ փորձագետները կարծում եմ, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման

PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում քիչ հավանական է: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շախնազարյանը: «Ադրբեջանում լավ գիտեն, որ ռազմական ճանապարհով ղարաբաղյան հարցի լուծման փորձը չի հասնի հաջողության, հենց դա է պատճառը, որ Բաքուն չի սկսում ռազմական գործողությունները»,- նշեց նա, ավելացնելով, որ հակառակ դեպքում Ադրբեջանը մի րոպե անգամ չէր մտածի:

Իր հերթին ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը համաձայնվեց, որ այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը անիրական է, սակայն նշեց, որ նման բան երբեք չի կարելի բացառել: Նրա խոսքով, ադրբեջանական կողմը դեռ պատրատ չէ պատերազմի:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---