ՀԱՊԿ-ը նախապատրաստվում է Հայաստանում անցկացվելիք զորավարժություններին

ՀԱՊԿ-ը նախապատրաստվում է Հայաստանում անցկացվելիք զորավարժություններին

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատվիրակությունն այսօր այցելել է արտակարգ իրավիճակների նախարարություն` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորությամբ։

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` նպատակ ունենալով մի շարք նախարարությունների և գերատեսչությունների հետ քննարկել և ճշգրտել մյուս տարի Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համալիր զորավարժության նախապատրաստման աշխատանքները։ Այդ հարցերը քննարկվել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ մեծ կարևորություն տալով համատեղ զորավարժությանը, ՀԱՊԿ ներկայացուցիչները ցանկացել են լսել հայկական կողմի կարծիքները և առաջարկները` կապված զորավարժության կազմակերպման հետ։ Քննարկվել են զորավարժության տևողության, շտաբային և պրակտիկ փուլերի բաժանման և կազմակերպչական այլ հարցեր։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է որ մյուս տարի կդիտարկվի նաև Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ուսումնավարժություն անցկացնելու հնարավորությունը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---