Հանրապետական պատգամավորը վերջին վերադասավորումները համարում է նախապատրաստում ընտրություններին

Հանրապետական պատգամավորը վերջին վերադասավորումները համարում է նախապատրաստում ընտրություններին

PanARMENIAN.Net - Աժ հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը մեկնաբանել է վերջին հրաժարականներն ու վերադասավորումները իշխանության մեջ: Ըստ նրա, բոլոր այդ կադրային փոփոխությունները, այլ փոփոխությունները, որոնք ուղղված են ներքաղաքական կյանքի ակտիվացմանը, հարկավոր է դիտարկել որպես նախընտրական փուլ: «Բոլոր կուսակցությունները կենդանի օրգանիզմներ են, նրաք պետք է փոխվեն և զարգանան»,-հայտարարել է Կարինե Աճեմյանը:

Առաջիկա ընտրությունների համատեքստում, Աճեմյանն ընդգծել է դրանց նախապատրաստվելու անհրաժեշտությունը: «Գաղափարախոսությունը շատ կարևոր է կուսակցության համար, սակայն, առավել կարևոր են այն ծրագրերը, որոնք իրականացվում են, կազմակերպչական ու գործնական հարցերը… Այդ տեսակետից մենք առաջատարներ ենք, քանի որ ունենք բազմաթիվ տարածքային կառույցներ մարզերում ու քաղաքներում, որոնք աշխատում են և ակտիվ են աշխատում»,-հավելել է նա:

Իր հերթին «Ազատ ժողովրդավարներ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը չի համաձայնվել, որ վերջին հրաժարականները ուղղված են քաղաքական դաշտի բարելավմանը: Ըստ նրա, հրաժարականները ցույց տվեցին, որ Հայաստանում գործող կառավարման մոդելը սպառել է իրեն: Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նախագահի աշխատակազմի պետի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ: Մինասյանը կդառնա Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը:

Հրաժարական է տվել նաև ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---