Radikal. Թուրքիան չթաղված դիակների երկիր է

Radikal. Թուրքիան չթաղված դիակների երկիր է

PanARMENIAN.Net - «Բազմաթիվ արևմտյան դիվանագետներ Թուրքիա այցելելիս անդադար հարցնում են, թե ինչո՞ւ ենք մենք հրաժարվում խոսել հայկական հարցի մասին: Թուրքական իրականությունը հակադրվում է պատմական անցյալին»,- գրում է Radikal թուրքական թերթը:

«Ես նույնպես միշտ զարմանքով մտածում եմ, թե ինչո՞ւ մենք չենք խոսում այդ մասին, ինչո՞ւ են թուրքերն այդքան դժվարությամբ խոսում հայկական հարցի մասին»,- հարցնում է հոդվածի հեղինակ Օրհան Չենգիզը:

Բոլոր երկրներն էլ մեղքեր ունեն, և բացի դրանից, այսքան ժամանակ է անցել, ինչո՞ւ է, այդուհանդերձ, այդքան դժվար հաղթահարել արգելքն ու ասել այդ մասին:

Հոդվածում Չենգիզը բերում է այլ ժողովուրդների և երկրների հանդեպ բազմաթիվ արևմտյան երկրների գործողությունների օրինակներ, ինչպես, օրինակ, Ամերիկայի բնիկների ցեղասպանությունը և այլն:

Ընդ որում, հեղինակը փորձում է համոզել ընթերցողին, որ հայկական հարցի առնչությամբ կառավարական կարծիքին հակադրվող մտքեր արտահայտող մարդիկ, ինչպես պատմաբան Թաներ Աքչամը, մյուսներից շատ են տուժում, քանի որ կարող են ակտիվ դեր խաղալ ժամանակակից Թուրքիայի ձևավորման գործում:

Չենգիզը հոդվածում բերում է նաև Առաջին աշխարհամարտում Գալլիպոլիի ճակատամարտի զոհերի հուշարձանի օրինակը: «Մեզ համար կարևոր է, որպեսզի մյուսները հարգեն մեր զոհերի հիշատակը, ապա ի՞նչն է մեզ խանգարում մի հուշարձան կանգնեցնել հայերի հիշատակին: Մենք չթաղված դիակների երկրում ենք ապրում»,- գրում է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---