Ժամանակակից արվեստի ամենաթանկարժեք նմուշը կցուցադրվի Լոնդոնում

Ժամանակակից արվեստի ամենաթանկարժեք նմուշը կցուցադրվի Լոնդոնում

PanARMENIAN.Net - Ժամանակակից բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերսթի ամենաթանկարժեք աշխատանքը՝ պլատինե գանգը, պատված ավելի քան 8 հազար ադամանդներով, առաջին անգամ անվճար ցուցադրության կդրվի Լոնդոնի Tate Modern պատկերասրահում 2012թ. գարնանը Մշակութային օլիմպիադայի շրջանակներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հերսթի համար հիմք է ծառայել տղամարդու գանգը, ենթադրաբար, 18դ. եվրոպացու, որը նա պատել է պլատինով և ադամանդներով, իսկ ամենախոշոր, վարդագույն ադամանդը փակցրել է ճակատին: Ընդ որում, գանգի ատամները տեղում են: Աշխատանքը խորհրդանշային, փիլիսոփայական բնույթ է կրում, յուրօրինակ մարտահրավեր լինելով մահվանը:

Ցուցադրությունը Լոնդոնի Tate Modern-ում կտևի 2012թ. ապրիլի 4-ից հունիսի 24-ը: Աշխատանքը կդառնա «Դեմիեն Հերսթ» մեծ ցուցահանդեսի մի մասը:

For the Love of God՝ Հանուն Աստծո հանդեպ սիրո անվանումը կրող աշխատանքը 2007թ. վաճառվել է ներդրողների մի խմբի 50 մլն ֆունտ ստեռլինգով, ինչը բացարձակ ռեկորդ է ժամանակակից նկարչի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---