27 դեկտեմբերի 2003 - 18:47 AMT
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԻՐԵՆ ՀԱՋՈՐԴՈՂԻ ՄԱՍԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՐՏԱՀԱՅՏՎԻ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ
Հաջորդ նախագահական ընտրությունների նախօրեին ես առավել մանրամասնորեն հանդես կգամ նախագահի պաշտոնում իմ հնարավոր ժառանգորդի թեմայով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում: Պատասխանելով Բորիս Ելցինի նմանությամբ իրեն արժանի հաջորդող նախապատրաստելու վերաբերյալ հարցին` Ռ.Քոչարյանը նշել է, որ Ռուսաստանի պետականության ավանդույթները տարբերվում են հայկական ավանդույթներից: Ժառանգորդի թեման հայկական կատարմամբ այլ կերպ պետք է հնչի, ասել է նա: