Թուրքիայի 4 գավառներում միաժամանակ 30 քուրդ է ձերբակալվել

Թուրքիայի 4 գավառներում միաժամանակ 30 քուրդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և Քրդստանի Ընկերակցությունների միության անդամներին բերման ենթարկելու զանգվածային գործողություն է կատարվել իրավապահ մարմինների կողմից, գրում է Hurriyet-ը:

Ձերբակալումը միաժամանակ կատարվել է Թուրքիայի չորս գավառներում` Բուրսայում, Ստամբուլում, Անկարայում և Դիարբեքիրում, հաղորդում է Cihan-ը:

Նախօրեին թուրքական ԶՈՒ վնասազերծել էին PKK 80 անդամների: Թուրք-քրդական դիմակայությունը սկսեց սրվել 2011թ. օգոստոսին, երբ քրդական մարտիկների գործունեությունը զգալիորեն ակտիվացավ:

Հոկտեմբերին թուրքական զորքերը քուրդ մարտիկներին հետապնդելու գործողության ժամանակ հատեցին Իրաքի հետ սահմանը: Գործողությունը սկսվեց այն բանից հետո, երբ քրդերը գնդակոծեցին թուրքական հենակետը երկրի հարավ-արևելքում և 24 զինվորական սպանեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---