Հրանտ Մելիք-Շաhնազարյան. Միայն այս տարվա ընթացքում ադրբեջանական բանակում զոհվել է 108 զինվոր

Հրանտ Մելիք-Շաhնազարյան. Միայն այս տարվա ընթացքում ադրբեջանական բանակում զոհվել է 108 զինվոր

PanARMENIAN.Net - Միայն այս տարվա ընթացքում ադրբեջանական բանակում զոհվել է 108 զինվոր: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, սա միայն պաշտոնական տվյալներ են, որոնք տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Էլ չեմ խոսում այն բանի մասին, թե բանակում տեղի ունեցած քանի սպանություններ ադրբեջանական իշխանությունները թաքցնում են»,- նշեց նա, ավելացնելով, որ դա Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության մասն է:

Իր հերթին ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը կփորձի տալ տարբեր մեկնաբանություններ բանակում կատարվող սպանություններին, «այդ թվում, որ զինվորը, հնարավոր է մահացավ կայծակի հարվածից»: «Եթե բանակում զոհված զինվորը ազգային փաքրամասնության ներկայացուցիչ լինի, միանշանակ իշխանությունները կփորձեն թաքցնել այդ փաստը»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---