15  Արցախյան պատերազմ

Նոյեմբերի 22-ին Մարտական Խաչի առաջին աստիճանի ասպետ Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 69 տարեկան

Նոյեմբերի 22-ին Մարտական Խաչի առաջին աստիճանի ասպետ Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 69 տարեկան

PanARMENIAN.Net - Այսօր, նոյեմբերի 22-ին, կլրանար Ղարաբաղի ազգային ազատագրական պատերազմի հերոս, ՀՀ և ԼՂՀ Մարտական Խաչի առաջին աստիճանի ասպետ, Արցախի ազատագրման բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի 69 տարին:

Ինչպես հիշում են Ազգալդյանի մարտական ընկերները, իր ջոկատում նա այնպիսի կարգապահություն էր սահմանել, որը չկար խորհրդային տարածքի և ոչ մի բանակում: Ամենից շատ Ազգալդյանը գնահատում էր կամավորներին և միշտ ձգտում էր ամրապնդել իր զինվորների մարտական ոգին: Ինպես ասում են, նա յուրաքանչյուր մարդու կարող էր հերոս դարձնել:

Լեոնիդ Ազգալդյանի նման հրամանատարները ծնվում են 100 տարին մեկ, ասում են, հիշելով նրան իր մարտական ընկերները, ավելացնելով, որ հենց Ազգալդյանը հիմք դրեց հայկական բանակին և համակարգված նախապատրաստմանը:

Մինչդեռ ղարաբաղյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մասին գրված չէ ոչ մի գիրք, չկա նրա անունով անվանակոչված փողոց և դպրոց: Ավելին, նա չի ստացել ազգային հերոսի կոչում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---