Միրչա Լուչեսկու. «Շախտյորն» ու «Պորտուն» դեռ իրենց վերջին խոսքը չեն ասել

Միրչա Լուչեսկու. «Շախտյորն» ու «Պորտուն» դեռ իրենց վերջին խոսքը չեն ասել

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Պորտուի» հետ խաղում , որը տեղի կունենա նոյմեբերի 23-ին Դոնեցկում, ընդգծել է, որ խաղը շատ կարևոր է:

«Մենք պատրաստվում ենք սովորական ռեժիմով: Երկու թիմերը համարվում են խմբի ֆավորիտներ, սակայն, վաղը կորոշվի, թե մեզանից ով կկարողանա հավակնել խմբից դուրս գալուն: Երկու ակումբները մեծ խնդիրների հետ են բախվել: «Պորտուն» խաղաշրջանից առաջ կորցրեց մարզչին ու Ֆալկաոյին, իսկ մենք Չեմպիոնների լիգայի առաջին խաղում զրկվեցինք երկու կենտրոնական պաշտպաններից»,-Լուչեսկուին է մեջբերում championat.com-ը:

Ըստ մարզչի, «Շախտյորը» իրավիճակի գերի է դարձել և հաղթանակ է ցանկանում «Զենիթին»: Ի դեպ, մենք «Պորտուին» էլ դեռևս վերջին խոսքը չենք ասել»,-ասել է նա:

«Շախտյորը» G խմբում 2 միավորով վերջին՝ 4-րդ տեղում է, իսկ «Պորտուն» 3 տեղում է 4 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---