Հայաստանն ու Սենեգալը կարևոր են համարում փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում

Հայաստանն ու Սենեգալը կարևոր են համարում փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սենեգալի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մամադու Սալիու Դիուֆը (նստավայրը` Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նշելով, որ Հայաստանը կարևորում է Աֆրիկայում ու նաև աշխարհում աստիճանաբար իր դիրքերն ամրապնդող Աֆրիկյան միության հետ համագործակցությունը, Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել այդ միության ակտիվ անդամներից մեկը հանդիսացող Սենեգալի մասնակցությունը խաղաղապահ գործընթացներին և մշտապես հանդես գալը խաղաղության ու համագործակցության օգտին:

Երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխգործակցությունը, որը զրուցակիցների համոզմամբ, կարող է լավ նախադրյալ դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Սենեգալի դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---