22 նոյեմբերի 2011 - 15:57 AMT
Հասմիկ Պապյան. Հայ հանդիսատեսը շատ պահանջկոտ է

«Հայ հանդիսատեսը շատ պահանջկոտ է և դժվար է այստեղ երգել»,- գտնում է աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Նա նշեց, որ եթե իտալացիներին դուր չի գալիս օպերան կամ կատարումը, նրանք սուլում են, ֆրանսիացիները` չեն ծափահարում, իսկ հայ հանդիսատեսից ոչինչ չի երևում:

Նա նաև դրական խոսեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին, նշելով, որ բեմը ունի հիանալի ակուստիկա, սակայն դա իրականում խափուսիկ է, որովհետև կա լավ արհեստավարժ կատարում և դա հասնում է հանդիսատեսին: Տեխնիկան էլ ամենավատ վիճակում չէ: Ընդհանուր առմամբ,Պապյանը միջին մակարդակի վրա է գնահատում այն:

Պապյանը, ով այժմ ապրում է Ավստրիայում, այս տարի նոյեմբերի 16-ին նշեց իր բեմական գործունեության 25-ամյակը: Նա օպերայի թատրոնում երգեց «Անուշ» օպերայում, որը չի երգում արտերկրում և առհասարակ 15 տարի այն չէր երգել: Նա նաև ասաց, որ իրականում չի էլ հեռացել Հայաստանից և պարզապես երկարատև գործուղման մեջ է: