22 նոյեմբերի 2011 - 16:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հանրային խորհրդի անդամներն առաջարկում են սահմանապահ գյուղերը բնակեցնել կալանավորներով

Հանրային խորհրդի Արցախի գծով ենթահանձնաժողովի աշխատանքային խմբի անդամներն առաջարկում են այն կալանավորներին, որոնք վտանգ չեն ներկայցնում հանրության համար, բնակեցնել սահմանամերձ գյուղերում: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է գրող և հրապարակախոս, վերոնշյալ աշխատանքային խմբի անդամ Բակուր Կարապետյանը, կալանավորների թվում հաճախ պատահում են մտավորականներ, որոնք վտանգ չեն ներկայացնում հանրության համար: «Եթե մարդը պետք է կալանավայրում մոտ 10 տարի անգործ նստի, ապա խափանման միջոցը փոխելու դեպքում, այդ կալանավորների ընտանիքների հետ միասին կարելի է կացարանով ապահովել սահմանամերձ գյուղերում և, այդպիսով, նրանք կկարողանան քավել իրենց մեղքն աշխատանքով: Նա բերել է մի ինժեներ-տեխնոլոգի օրիանկը, որը երեք երեխաներին կերակրելու համար չորս հավ էր գողացել և դատապարտվել 5 տարվա ազատազրկման:

Ըստ Կարապետյանի, մեղքը հանրությանն է, պետությանն ու իշխանություններինը, որոնք չեն կարողացել ապահովել եիտասարդ ընտանիքների նվազագույն պահանջները: «Բանտախցում այդ ինժեների հարևանն էր մի ուսուցիչ, որն, օրինակ, կարող է դասավանդել սահմանամերձ մի գյուղում»,-ասել է Կարապետյանը: Նա նշել է, որ սահմանամերձ գյուղերի բնակեցումը լուրջ խնդիր է, որի լուծումը այս եղանակով կարող է արդյունավետ լինել: Ըստ նրա, բոլոր կալանավորները համաձայն են ապրել ու աշխատել սահմանամերձ գյուղերում:

ՖՈՏՈՇԱՐՔ