Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է մասնագիտական գիտելիքի պակասը

Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է մասնագիտական գիտելիքի պակասը

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի հիմնական խնդիրների թվում են ոչ միայն հարկային ու մաքսային վարչարարության հետ կապված հարցերը, այլ նաև «ինտելեկտի» պակասը: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ դասախոսությամբ հանդես գալով ԵՊՀ տնտեսագիտական համալսարանում «Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման խնդիրները» թեմայով:

Տնտեսագիտական ֆակուլտետը նախաձեռնել է դասախոսությունների շարք պետական հատվածի և գործարարների մասնակցությամբ ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից՝ նպատակ ունենալով ակադեմիական գիտելիքներից անցնել գործնականին:

Այնուամենայնիվ, ըստ Արսեն Ղազարյանի, անկախ բազում դժվարություններից, Հայաստանի էկոնոմիկան լուրջ ներուժ ունի մրցունակ արտադրության համար, որն իրացվում է ոչ միայն տեղական շուկայում, այլ արտահանվում է ԱՊՀ երկրներ, Սինգապուր, ԱՄՆ: Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ արդեն ստեղծվել է արտահանման կողմնորոշված արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականություն, որը թույլ կտա բարձրացնել հայկական ապրանքնեի մրցունակությունը համաշխարհային շուկայում:

Անդրադառնալով ճգնաժամի երկրորդ ալիքի հաղթահարման հետ կապված խնդիրներին՝ Ղազարյանն ասել է, որ «Հայաստանին ոչինչ չի սպառնում, քանի որ մենք արդեն հասկացել ենք մեր սխալները՝ թույլ դիվերսիֆիկացիա, միայն մեկ ճյուղի՝ շինարարություն զարգացում, որտեղ երկնիշ անկում գրանցվեց»: Միաժամանակ, Արսեն Ղազարյանը կարևորեց այն, որ անցումային փուլում, որը դեռ բնորոշ է Հայաստանին, պետությունը պետք է կարգավորի շուկան, խթանի արտադության զարգացումը և պատժի մրցակցության կանոնները խախտողներին, որպեսզի երկրում չլինեն օլիգոպոլիաներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---