Հայաստանում հարկավոր է կանոնակարգել մասնավոր թիկնազորի ոլորտը, գտնում է Կարինե Աճեմյանը

Հայաստանում հարկավոր է կանոնակարգել մասնավոր թիկնազորի ոլորտը, գտնում է Կարինե Աճեմյանը

PanARMENIAN.Net - Հայաստանում հարկավոր է կանոնակարգել մասնավոր թիկնազորի ոլորտը, գտնում է հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ըստ նրա, այժմ մշակվել է օրենքը, որը քննարկման է ներկայացված Ագային ժողովում, որով նախատեսվում է կանոնակարգել մասնավոր թիկնազորի ոլորտը: «Կանոնակարգման կարիք կա, քանի որ գիտենք, թե որքան բացասական երևույթների ենք մենք ականատես եղել»,-ասել է նա:

Ըստ Աճեմյանի, եվրոպական երկրներում նման ծառայություններից օգտվում են միայն ծայրահեղ դեպքերում: «Մեզ մոտ, ցավոք, հասարակության մեջ որոշակի դիրք զբաղեցնող մարդիկ, ինչ-ինչ բարդույթներ ունենալով, կամ ձգտելով ցուցադրել իրենց գերազանցությունն ու հարստությունը, չարաշահում են այդ կառույցը»,-հավելել է պատգամավորը:

Աճեմյանը հիշեցրել է, որ դեռևս 2010թ. ՀՀԿ 20-ամյակի տոնակատարությունների ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գործարարները պետք է հրաժարվեն թիկնազորից:

Ըստ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի մասնավոր ծառայություններ կարող են առաջարկել միայն հատուկ կառույցները, որոնք պետք է լիցենզավորման բավականին բարդ գործընթաց անցնեն: Ըստ նոր օրենքի, չի թույլատրվի վարձել 3 ավելի թիկնապահների, պահպանվող անձին կուղեկցի միայն մեկ մեքենա համապատասխան տարբերանշանով:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---