Օպերային թատրոնում ծրագրերն իրականում ավելի շատ են, քան միջոցները

Օպերային թատրոնում ծրագրերն իրականում ավելի շատ են, քան միջոցները

PanARMENIAN.Net - 2012 թ-ին Ալ. Սպենդիրայնաի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունենալու մի շարք պրեմիերաներ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Եկող տարվա պրեմիերաների շարքում են Բիզեյի «Կարմեն», Պուչինիի «Բոհեմա» օպերաները, Չայկովսկու «Շչելկունչիկ» և Ադանի «Ժիզել» բալետները:

Հովհաննիսյանի խոսքով ծրագրերն, իրականում, շատ ավելի շատ են, քան իրականանում են, որովհետև թատրոնը շատ խնդիրների առաջ է կանգնած: Ըստ նրա, ամբողջ աշխարհում ներկայացումների դեկորացիաները կառավարվում են մեկ կոճակով, իսկ Երևանում` ձեռքով: «Ողջ ներկայացման ընթացքում աշխատողները բղավում են դեկորացիաները փոխելու ժամանակ: Երբեմն հանդիսատեսը անգամ լսում է այդ ձայները», ասաց Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---