26 դեկտեմբերի 2003 - 23:18 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Երեւանում բացվել է Ռուսասանի ՆԳՆ դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչությունը: Ինչպես ներկայացուցչության բացման արարողությանը հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը, տվյալ ծառայությունը կօգնի ավելի օպերատիվորեն լուծել հարցերը, որոնք կապված են Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ մարդկային հոսքերի օրինականացման հետ: «Չնայած հայերը, որպես կանոն, օրինապահ բնակիչներ են այն երկրի, որտեղ ապրում են, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ իրավապահ մարմինների փոխգործակցությունը հույժ կարեւոր է», - ասել է դիվանագետը: ՀՀ-ում Ռուսաստանյան միգրացիոն ծառայության ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Ռոստովցեւն իր հերթին նշել է, որ ընթացիկ տարվա հուլիսից ՀՀ եւ ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչների համատեղ գործողությունների արդյունքում հարուցվել է 7 քրեական գործ` կապված հիմնականում ապօրինի միգրացիայի եւ փաստաթղթերի կեղծման հետ: