WebԾիրան կինոփառատոնի ֆիլմերը առաջին շաբաթվա ընթացքում դիտվել են 2760 անգամ

WebԾիրան կինոփառատոնի ֆիլմերը առաջին շաբաթվա ընթացքում դիտվել են 2760 անգամ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ մեկնարկած WebԾիրան առաջին համահայկական օնլայն կինոփառատոնի առաջին շաբաթվա ընթացքում ցուցադրված յոթ ֆիլմերը Webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ դիտել են 2760 անգամ: Նոյեմբերի 22-ին մեկնարկեց WebԾիրան առաջին համահայկական օնլայն կինոփառատոնի երկրորդ շաբաթը: Այս անգամ webtv-ի լսարանը դիտելու է 9 ֆիլմ:

Մինչև դեկտեմբերի 20-ը` Webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվելու են մինչև 20 րոպե տևողության ամենատարբեր ժանրերի 35-ից ավելի ֆիլմ` 6-8 ֆիլմ յուրաքանչյուր շաբաթ:

WebԾիրան-ում չկան ոչ լեզվական, ոչ ժանրային, ոչ տեխնիկական չափորոշիչներով պայմանավորված սահմանափակումներ: Փառատոնն անցկացվում է առաջին անգամ և դիտվում է որպես ստեղծագործողների համար իրենց գործերը ներկայացնելու հարթակ, ինչպես նաև նրանց ոգևորելու, որոշակի կինոմթնոլորտ ստեղծելու քայլ:

Ֆիլմերի ցուցադրության ծրագիրը կարելի է գտնել WebԾիրանի, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, Webtv ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան էջերում:

Գլխավոր երկու մրցանակներն են 1000 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, որոնք հաղթողներին կհանձնվեն դեկտեմբերի 25-ին։ Կլինեն նաև անակնկալ խրախուսական մրցանակներ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, Webtv-ի կողմից: «WebԾիրան» համահայկական կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---