Հենրիխ Մխիթարյան. «Պորտուն» շատ արագ ու գրագետ է պաշտպանությունից անցնում հարձակման

Հենրիխ Մխիթարյան. «Պորտուն» շատ արագ ու գրագետ է պաշտպանությունից անցնում հարձակման

PanARMENIAN.Net - Չեմպիոնների լիգայի խմնբային փուլում «Պորտուի» հետ խաղից առաջ, «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ «Պորտուն» շատ արագ ու գրագետ է պաշտպանությունից անցնում հարձակման:

«Նրանք լավ թիմ ունեն: Ճիշտ է, հաճախ ասում են, որ Հալկն է նրանց առաջատար խաղացողը: Սակայն, ես կոնկրետ որևէ մեկին չէի առանձնացնի»,-հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Մխիթարյանը գտնում է, որ իրենք պետք է կենտրոնանան միայն խաղի վրա: «Մեր երկրպագուները «Դոնբաս արենայում» ակտիվորեն աջակցում են մեզ, ուստի մեզ համար ավելի հաճելի է խաղալ այդ մարզադաշտում»:

Խաղը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Դոնեցկում: Առաջին խաղում պորտուգալացիները հաղթել են 2:1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---