26 դեկտեմբերի 2003 - 22:14 AMT
ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇՏԱՊ ՄԵԿՆԵԼ ԻՐԱՆ
Հայաստանն օգնություն է առաջարկել այսօր առավոտյան Իրանի Բամ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի գոտում փրկարարական աշխատանքների անցկացման գործում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությունում, տվյալ պահին Իրան պատրաստ է շտապ մեկնել փրկարարների եւ սեյսմոլոգների խումբը: Համաձայն աղբյուրի, իրանական կողմից առայժմ պատասխան չի ստացվել: Հիշեցնենք, որ երկրաշարժի արդյունքում նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 10 հազար մարդ եւ ավիրվել Բամ քաղաքի 60 տոկոսը: Իրանի կառավարությունն օգնություն է խնդրել արտասահմանյան պետություններից: Իրանի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ երկրի վթարային ծառայությունները շուն-փրկարարների եւ փլատակների տակ մարդկանց հայտնաբերելու սարքավորումների կարիք ունեն: