Վազգեն Բադալյան. Վիկը Մորենոյի հետ մենամարտում ամեն ինչ կանի հանուն հաղթանակի

Վազգեն Բադալյան. Վիկը Մորենոյի հետ մենամարտում ամեն ինչ կանի հանուն հաղթանակի

PanARMENIAN.Net - IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ իր սանը ԱՄՆ-ում ջանասիրաբար մարզվում է` պատրաստվելով WBA վարկածով չեմպիոն Անսելմո Մորենոյի (Պանամա) հետ մենամարտին:

«Ցավոք, դեկտեմբերի 3-ին ես ներկա չեմ լինի մենամարտին, քանի որ ինձ վերջերս վիրահատել են: Վիկն իսկական պրոֆեսիոնալ է և Անսելմո Մորենոյի հետ մենամարտում ամեն ինչ կանի հանուն հաղթանակի»,- ասել է Բադալյանը:

Մարզչի խոսքով` Դարչինյանն արդեն ձեռք է բերել անհրաժեշտ ֆիզիկական պատրաստությունը, մնում է միայն նվազեցնել քաշը: «Վիկն իր առջև կոնկրետ նպատակ է դրել. նա ուզում է որքան հնարավոր է շատ գոտիներ նվաճել: Նա շատ նպատակասլաց է, և կարծում եմ` կհասնի իր ուզածին»,- ընդգծել է Բադալյանը:

Դարչինյան – Մորենո մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կալիֆոռնիայի «Honda» կենտրոնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---