23 նոյեմբերի 2011 - 09:02 AMT
Լոնդոնի Օլիմպիական խաղերի անվտանգությունը կապահովի դիպուկահարների հատուկ ստորաբաժանումը

2012թ. Օլիմպիական խաղերի անվտանգությունը կարող է ապահովել դիպուկահարների հատուկ ստորաբաժանումը, որը բրիտանական պաշտպանության նախարարությունում արդեն անվանում են «օդային հրաձիգների» ստորաբաժանում:

Դիպուկահարների հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն օլիմպիական օբյեկտները, գլխավոր Օլիմպիական մարզադաշտը և ջրային մարզաձևերի ֆուտուրիստական կենտրոնը:

«Կարող եմ հավաստիացնել, որ կընդունվեն խաղերի անվտանգության ապահովման բոլոր միջոցները՝ ներառյալ ցամք-օդ համակարգերի տեղակայումը, եթե զինվորականները դա անահրաժեշտ համարեն»,- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդի խոսքերն է մեջբերում ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: