26 դեկտեմբերի 2003 - 18:56 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ
Այս շաբաթ Գերմանիայի ԱԳՆ-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն է հանձնել սովորական սպառազինությունների նկատմամբ հսկողություն նախատեսող տեխնիկական սարքավորում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանում գերմանական դեսպանության մամուլի ծառայությունը, Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Կլաուս Գրեւլիխի խոսքերով` հատուկ ծրագրով օժտված համակարգիչը կհեշտացնի սովորական սպառազինության տարածման նկատմամբ հսկողությունը: Դեսպանը նաեւ հույս է հայտնել, որ ընթացիկ տարում կավարտվեն Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ ռազմական բնագավառում երկկողմ համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները: