23 նոյեմբերի 2011 - 09:42 AMT
ԱՄՆ Պետքարտուղարությունում Հակամարտությունների լուծման բյուրո է հայտնվել

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է հակամարտությունների կայունացման և լուծման նոր բյուրոյի ստեղծման մասին: «ԱՄՆ Պետքարտուղարությունը հակամարտությունների կայունացման և լուծման նոր բյուրո է ստեղծել, որի ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունների կանխումը, արձագանքը ճգնաժամային իրադրություններին և կայունացմանն ուղղված գործունեությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բյուրոն պատասխանատու կլինի աշխարհում ծագող ճգնաժամային իրադրությունների լուծմանն ուղղված ամերիկյան իշխանությունների գործողությունների համակարգման համար. «Համակողմանի մոտեցումը կօգնի Պետքարտուղարությանն ավելի լավ կանխատեսել և հարմարվել 21-րդ դարի խնդիրներին` միևնույն ժամանակ ուժեղացնելով Ամերիկայի դերը ծագող ճգնաժամային իրադրություններում»: