23 նոյեմբերի 2011 - 12:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Օրանժն այսօր ցուցադրեց մինչև 42Մբ/վ արագությամբ 3G+/HSPA տեխնոլոգիայի թեստային գործարկումը

Այսօր Օրանժ Արմենիա ընկերությունը կատարեց իր նոր մինչև 42Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող նորագույն 3G+/HSPA տեխնոլոգիայի տեխնիկական փորձարկում-ցուցադրումը: Այս կերպ ընկերությունը հայտնեց այս տեխնոլոգիայի թեստային փորձարկման մասին:

Այս նոր ցանցը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում ներբեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղեր և անգամ միաժամանակ դիտել HD որակի չորս ֆիլմ: Այսօր կայացած փորձարկման ընթացքում 3G+/HSPA տեխնոլոգիան ապահովում էր 35-ից մինչև 37Մբ/վ արագություն:

«Սա առևտրային գործարկում չէ: Առևտրային գործարկման կոնկրետ ժամկետներ առայժմ չենք կարող նշել: Երբ լիովին ավարտենք տեխնիկական փորձարկման շրջանը, կսկսենք առաջարկել այս տեխնոլոգիան բաժանորդներին: 3G+/HSPA-ն մեծ տեխնոլոգիական թռիչք է»,-նշեց Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան և հավելեց, որ 3G+ տեխնոլոգիան աշխատում է այդ արագությունը ապահովող հատուկ ֆլեշ-մոդեմներով, որոնք դեռ վաճառքում չկան: Այս պահին Օրանժը Հայաստանի ողջ տարածքում տեսականորեն ապահովում է մինչև 14.4Մբ/վ արագությամբ ինտերնետ:

ՖՈՏՈՇԱՐՔ