23 նոյեմբերի 2011 - 12:43 AMT
Եվրատեսիլ Հայաստանից ոչ մեկ չի ցանկանում մեկնե՞լ

Այս տարվա «Եվրատեսիլում» Էմմիի պարտությունը լավ վախեցրել է շոուբիզնեսի ներկայաուցիչներին: «Հրապարակ» թերթի տեղեկություններով, նրանցից ոչ մեկը չի համարձակվում համաձայնել մեկնելու հաջորդ տարվա «Եվրատեսիլին»: Չնայած «Եվրատեսիլի» հետ կապված թեկնածուի ընտրության մասին հարցերին Հանրային հեռուստաընկերությունից, որպես կանոն, կոնկրետ պատասխան չկա, ասելով, որ դեռ որոշված չէ, սակայն հայտնի է, որ նախկինում իրար գլուխ ջարդող աստղերը մեկը մյուսի հետևից հրաժարվում են «Եվրատեսիլի» առաջարկից: