23 նոյեմբերի 2011 - 13:04 AMT
Երեկ Գյումրիի «50-ամյակի» կամրջից 21 տարեկան երիտասարդ է կախվել

Նոյեմբերի 22-ին`ժամը 08.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի ‘’50-ամյակի’’ կամրջից (Ա.Մանուկյան պողոտա) մարդ է կախված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարարական ջոկատը:

Փրկարարները կամրջից իջեցրել և շտապօգնության աշխատակիցներին են հանձնել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակիչ,1990 թվականին ծնված Ստյոպա Ավագյանի դին: