Սենատոր Կալտենբախը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը առաջադրել է Ֆրանսիայի Սենատում

Սենատոր Կալտենբախը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը առաջադրել է Ֆրանսիայի Սենատում

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Կալտենբախը Ֆրանսիայի Սենատի օրակարգ է մտցրել Հայոց ցեղասպանության պատիժը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին սենատորը հայտնել է իր բլոգում:

Սենատորը նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և 2012թ. նախագահական ընտրություններում սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Ֆրանսուա Հոլանդը խոստացել են աջակցել օրինագծի ընդունմանը:

«Հայոց ցեղասպանությունը ժխտող յուրաքանչյուր ակտ կամ գրավոր մերժում հանրապետական նշանակության խախատում է և արդարացնում է համապատասխան միջոցների կիրառումը»,-գրում է սենատորը:

Օրինագծով նախատեսվում է Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանել 5 տարվա ազատազրկում կան 45 հազար եվրո տուգանք:

Նման օրինագիծ Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---