23 նոյեմբերի 2011 - 14:15 AMT
Վենիամին Սաֆինը վստահ է, որ ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում զարգացող երկրները կտուժեն ավելի քիչ, քան զարգացածները

Ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորության դեպքում զարգացող երկները կտուժեն ավելի քիչ, քան զարգացածները, քանի որ կենտրոնացած են հիմնականում ներքին ապառման վրա, կարծում է Բորսայական առևտրի միջազգային ակադեմիայի ռեկտոր Վենիամին Սաֆինը: «Չգիտեմ ինչպես Հայաստանը, բայց Ռուսաստանը, չնայած արդյունաբերության ոլորտում որոշ անկմանը, ավելի թեթև հաղթահարեց ճգնաժամը, քան Ամերիկան և Եվրոպայի զարգացած երկրները», ասաց նա նոյեմբերի 23-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, ճգնաժամը չի ավարտվել, քանի որ աճի տեմպերը չեն հասել նախաճգնաժամային մակարդակի: «Արդյունաբերության աճի տեմպերը իջել են, և մոտակա տարիներին ոչ ոք չի կանխատեսում դրանց աճը»,- ասաց նա: Այդ կապակցությամբ, փորձագետը ավելացրեց, որ աճի տեմպերը զարգացած երկներում տարվա կտրվածքով կհասնեն առավելագույնը մինչև 5 տոկոսի, բայց դա բնական գործընթաց է: Իրականում, Սաֆինի կարծիքով, ճգնաժամը վրա է հասնում այն պահին, երբ հասարակությունը սկսում է ավելի վատ ապրել: